Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով, նրա դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով, նրա դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը
09.10.2018 | 14:15

«Հրապարակը» գրում է. «Կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնական հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին:
Արդեն երկու օր է՝ ՀՔԾ-ն հրաժարվում է որևէ տեղեկություն հայտնել հանրությանը, թե ինչ հանցանքի մեջ են կասկածում գործարարին: «Մենք անհրաժեշտ չենք համարում հրապարակորեն հայտնել, թե ինչու է նա ձերբակալված»,- պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակը, իսկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ընդամենը ավելացրեց. «Եթե նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում, մենք չենք կարող տեղեկություն տալ»:


Այսպիսով, կարելի է ասել, որ իրավապահներն առևանգել են հայտնի գործարարին՝ առանց ջանալու գոնե մոտավորապես իրազեկել հանրությանը, թե ինչ է նրան մեղսագրվում: Կամ էլ, ինչպես հաճախ պատահում է գործնականում, մի թել են գտել, թելից քաշում են, որ տեսնեն, թե ինչ հանցակազմ դուրս կգա, որ ըստ այդմ էլ մեղադրանք առաջադրեն ու նոր ներկայացնեն հանրությանը: Հասկանալի է, որ այս պրակտիկան իրավունքի հետ կապ չունի, բայց այն Սերժ Սարգսյանի ժամանակներից չի փոխվել: Եվ այսպես, մեր տեղեկությունները՝ ոչ պաշտոնական, սակայն հաստատված, հետևյալն են. Սամվել Մայրապետյանին կիրակի՝ հոկտեմբերի 7-ին, ձերբակալել են «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Նրա դեմ ցուցմունք է տվել մեկ այլ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որը ևս հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Քննության առարկան Մայրապետյանի և Սիլվա Համբարձումյանի միջև կատարված գումարային փոխանցումն է: Փոխանցողը եղել է Սամվել Մայրապետյանը»:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ